Սպորտ

«Աթլետիկոն» հաղթեց և առաջ անցավ «Բարսելոնայից»

«Աթլետիկոն» հաղթեց և առաջ անցավ «Բարսելոնայից»

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Երկու գոլ խփեց բրազիլացի պաշտպան Ռենան Լոդին։

«Աթլետիկոն» 45 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 3 միավորով առաջ է 5-րդ տեղ նահանջած «Բարսելոնայից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սելտան» 10-րդն է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Աթլետիկո» - «Սելտա»՝ 2։00:

Ռենան Լոդի, 36, 60

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական