Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Չելսին» 2-0 հաշվով հաղթել է ֆրանսիական «Լիլին»։
8-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել Կայ Հավերցը, իսկ 63-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը կրկնապատկել է «ազնվականների» առավելությունը։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ։
Հանդիպման մեկնարկից 32 վայրկյան անց Դուշան Վլահովիչն առաջ է մղել «ծեր սինյորային»՝ ՉԼ-ում նորամուտը նշելով խփած գոլով։ 66-րդ րոպեին Դանի Պարեխոն վերականգնել է հաշվի հավասարությունը։