Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Ինչպես տեղեկացրել է The Athletic-ը, մանկունյական ակումբը հրաժարվել է Մադրիդ մեկնել ռուսական «Aeroflot» ավիաընկերության չարտերային չվերթով։
Ռուսական ավիաընկերությունը «կարմիր սատանաների» հովանավորն է, սակայն դեպի Մադրիդ չարտերային չվերթը չեղարկվել է, ինչից հետո «Յունայթեդը» մեկնել է բրիտանական Titan Airways-ով։
Հաղորդվում է, որ «Յունայթեդը», ամենայն հավանականությամբ, նման որոշում կայացրել է` կապված Ռուսաստանի ու Ուկրաինայի շփման գծում լարվածության կտրուկ աճով։
Աղբյուրի փոխանցմամբ` «ՄՅՈՒ»-ի և «Aeroflot»-ի համագործակությունը շարունակում է մնալ ուժի մեջ։