Սպորտ

Լևոն Արոնյանը դուրս մնաց Airthings Masters արագ շախմատի մրցաշարից

Լևոն Արոնյանը դուրս մնաց Airthings Masters արագ շախմատի մրցաշարից

Լևոն Արոնյանը, որը արդեն ԱՄՆ-ն է ներկայացնում ավարտել է ելույթներն առցանց անցկացվող Airthings Masters արագ շախմատի մրցաշարի առաջին փուլում:

Հայ շախմատիստը 45 հնարավորից (հաղթանակի համար տրվում էր 3, ոչ-ոքու համար` 1 միավոր) վաստակել է 21 միավոր և զբաղեցրել է 9-րդ տեղը: Խմբային փուլի հաղթող է դարձել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վաստակել է 29 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները:  

Հիշեցնենք, որ Airthings Masters շախմատային մրցաշարերի շարքը բաղկացած է 9 փուլից: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,6 մլն դոլար է, բացի այդ յուրաքանչյուր հաղթանակի համար շախմատիստները կստանան 750-ական դոլար պարգևավճար: Նշենք, որ մինչև 40-րդ քայլը կողմերը չեն կարող միմյանց ոչ-ոքի առաջարկել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական