Սպորտ

Նովակ Ջոկովիչը երկար դադարից հետո դաշտ է վերադարձել

Նովակ Ջոկովիչը երկար դադարից հետո դաշտ է վերադարձել

Նովակ Ջոկովիչը, նախորդ ամիս Ավստրալիայից արտաքսվելուց հետո, առաջին անգամ վերադարձավ մրցահարթակ: Սերբ թենիսիստը բարձր մակարդակով հանդիպում է անցկացրել և 6-3, 6-3 հաշվով հաղթել իտալացի թենիսիստ Լորենցո Մուսետիին՝ դուրս գալով Դուբայի առաջնության երկրորդ փուլ:
Թենիսի նոր մրցաշրջանից ութ շաբաթ անց Ջոկովիչը հաղթանակով նշանավորեց իր՝ այս տարվա առաջին հանդիպումը։ Նովակը գոհ է մնացել հանդպմանն իր մարզավիճակից։ «Ընդհանուր առմամբ՝ սա ուղիղ սեթերում հաղթանակ է, այնպես որ, ես պետք է գոհ լինեմ իմ թենիսից՝ գրեթե երեք ամիս չխաղալուց հետո: Իհարկե, եղել են պահեր, երբ հիանալի էի խաղում, և պահեր, երբ անընդմեջ մի քանի ոչ բնորոշ սխալներ թույլ տվեցի, բայց դա նորմալ է», - ասել է Ջոկովիչը։
Քանի որ Ջոկովիչի օրացույցի հաջորդ մրցաշարերն անորոշ են՝ չպատվաստված լինելու պատճառով, Դուբայում նրա երկրպագուները ունեին հիանալի հնարավորություն՝ վայելելու նրա խաղը։ Բազմաթիվ երկրպագուներ աջակցության պաստառներով ներկա են գտնվել նրա խաղին։ 
Այս շաբաթ Ջակովիչին սպասվում է ևս մեկ կարևոր իրադարձություն։ Ռուս թենիսիստ Մեդվեդևը, ով այս պահին Մեքսիկայում մասնակցում է Ակապուլկոյի բաց առաջնությանը, թենիսի դասակարգման աղյուսակում կարող է շրջանցել աշխարհի թիվ մեկ ռակետին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական