Սպորտ

Սարգիս Ադամյանը բացեց իր գոլերի հաշիվը Բելգիայի առաջնությունում

Սարգիս Ադամյանը բացեց իր գոլերի հաշիվը Բելգիայի առաջնությունում

Բելգիայի առաջնության 28-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Էյպենին»։ 

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 73-րդ րոպեին հյուրերի կազմում մտել է փոխարինման և հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց «Բրյուգեի» երրորդ գոլը։ Սա Ադամյանի առաջին գոլն էր բելգիական ակումբում։

«Բրյուգեն» վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Էյպենը» 27 միավորով 15-րդ տեղում է։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական