«Մարսել»-«Քարաբաղ» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի խաղի ժամանակ դաշտի տերերի երկրպագուները ստադիոնում պաստառ էին պահել՝ «Ղարաբաղը Հայաստան է» գրությամբ։ Մեծ աղմուկ բարձրացրած ակցիան հայտնվել է մի շարք լրատվամիջոնցների ուշադրության կենտրոնում։ Իրադարձությանը անդրադարձել է նաև ՈՒԵՖԱ-ն՝ կարգապահական վարույթ հարուցելով ֆրանսիական ակումբի նկատմամբ։
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղում ֆրանսիական ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին և 3-1 հաշվով հաղթանակ տարել:
ՈւԵՖԱ-ն հիշեցրել է, որ մարզադաշտերում արգելված են «քաղաքական, գաղափարական, կրոնական կամ վիրավորական բնույթի սադրիչ հաղորդագրությունները»։
Կարգապահական վարույթ է հարուցվել նաև Մարսելի երկրպագուների կողմից ծխային ռումբեր օգտագործելու փաստով։