Սպորտ

Մխիթարյանը հայտնվել է Մոսկվայի «Դինամոյի» ուշադրության կենտրոնում

Մխիթարյանը հայտնվել է Մոսկվայի «Դինամոյի» ուշադրության կենտրոնում

Մոսկվայի «Դինամոն» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին գրել է «РБ Спорт»-ը:

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: «Դինամոն» նրան պայմանագիր կարող է առաջարկել այս ամառ: Ակումբի սպորտային տնօրեն Ժելկո Բուվաչը Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբի անդամ էր, երբ հայ ֆուտբոլիստը խաղում էր գերմանական ակումբում։ 

Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է ևս մեկ ռուսական ակումբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական