Կայացել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին 4 հանդիպումները։ Տեղի ունեցած հանդիպումներում մեծ անակնկալներ չեն գրանցվել։
Անգլիական «Լիվերպուլը» Միլանում երկու գնդակի առավելության հասավ Միլանի «Ինտերի» նկատմամբ։ Հաշիվը բացեց բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ 83-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կրկնապատկեց այն։ Պատասխան խաղին «Լիվերպուլը» լուրջ առավելությամբ կմոտենա։
Հյուրերի դաշտում Մյունխենի Բավարիան չկարողացավ կոտրել «Զալցբուրգի» դիմադրությունը։ Առաջինը հաշվի մեջ առաջ անցան տանտերերը, սակայն «Բավարիան» հիմնական ժամանակի վերջին րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց։ Պատասխան խաղից առաջ խփաց գնդակը առավելություն կտա մյունխենյան ակումբին՝ չնայած հանդիպման գլծավոր ֆավորիտ հենց գերմանացիներն են համարվում։
Նախօրեին ֆրանսիական «ՊՍԺ»-ն հաղթել էր Մադրիդի «Ռեալին» 1։0 հաշվով, անգլիական Մանչեսթեր «Սիթին»՝ 5։0 հաշվով պորտուգալական «Սպորտինգին»։