Ժամանց

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: