Տեսակետ

Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել. Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, գտնվել է հոր խնամքի տակ,  քանի որ մոր պայքարը՝ վերցնել երեխային, ապարդյուն է եղել։ Երեխան խաղացել է բացառապես հեռախոսային խաղեր, ամբողջ գիշեր չի քնել, միայն լուսադեմին մի քանի ժամ է աչք փակել, նորմալ սնունդ չի ստացել` կերել է չիփսեր ու սնիկերսներ, խմել կոլա կամ նույնատիպ ըմպելիքներ, եկել հասել է ինձ` ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով։

Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է, և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և, հատկապես, պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։ Լավ, որտե՞ղ են պետական մարմինները, ինչո՞վ են զբաղված, լույսի նման երեխային հասցրել են ծայրահեղ վիճակի»...