Մշակութային քննադատ, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մարտի մեկը լոկ 10 զոհի մասին չէ։ Հարկավոր է քաջություն ունենալ՝ գոնե հիմա պարզճակատ հայտարարելու, որ եթե չլիներ Մարտի մեկը, Ղարաբաղի հարցը, մեծ հավանականությամբ (հաստատ այլևս հնարավոր չէ պնդել, որովհետև եղել է Մարտի մեկը), այսպիսի ողբերգական ընթացք չէր ստանա, քանի որ հրապարակի վրա եղած օրակարգի գլխավոր կետերից մեկը հարցի լուծումն էր՝ ի տարբերություն ձգձգման քաղաքականության։
Գուցե այդ լուծումը բոլորի սրտով չլիներ, բայց, վստահաբար, այսքան աղետալի չէր լինի։ Այսքան խոր գնացող է Մարտի մեկի խորհուրդը։ Արժի սա ուղիղ ասել։