Տեսակետ

Ահա՛ այդ ԴԵՌ - երի նշանակությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա»․ սա ասում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակը: Ուշադրություն դարձրեք ԴԵՌ-ին: Ինչու՞ հատկապես դրան․ որովհետև մի քանի օր առաջ էլ պետքարտուղարության խոսնակն էր հայտարարում, թե Բլինքենը ԴԵՌ հավատում է, որ խաղաղություն հնարավոր է:

Հարց է առաջանում․ ինչու՞ ԴԵՌ, ընկերներ, ինչու՞ եք ԴԵՌ հավատում: Չե՞ք զգում, որ ձեր արտաբերած ԴԵՌ-ը նման է շանտաժի, եթե հաշվի առնենք այն պարզ իրողությունը, որ պատերազմահենը Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը:

Այդ ԴԵՌ-երը ևս մեկ անգամ հավաստում են այն, որ ժպիտների ներքո գործնականում փափուկ ճնշում է Հայաստանի հանդեպ՝ համաձայնվել Բաքվի պայմաններին, քանի ԴԵՌ ուշ չէ: Ահա՛ այդ ԴԵՌ-երի նշանակությունը: 

Իսկ ինչու՞ հիմա, արդեն, բարձրաձայն: Որովհետև սպառվում է ինչ–որ ժամանակ, աճում է մեկ ռումբով երկու թիրախ՝ Ռուսաստան և Իրան, «խոցելու» հրամայականը»: