Տեսակետ

Խորհրդարանական կառավարմամբ երկրի ամբողջ թշվառությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

««Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ»․ ասում է կառավարող մեծամասնության պատգամավորը, երբ լրագրողները նրան հարցնում են էկոնոմիկայի նախարար նշանակվելու հավանականության մասին:

Պատգամավորի պաշտոնը Հայաստանի պետական կառավարման համակարգում ամենաբարձր պաշտոնն է: Պատգամավորն է իր քվեարկությամբ ընտրում նախագահ կամ նշանակում վարչապետ: Խորհրդարանական կառավարման մոդելում չկա պատգամավորից բարձր առաջնային մանդատ կրող որևէ այլ պաշտոն: Պարզվում է, որ այդ պաշտոնի կրողը «որոշող չէ», չգիտե՝ իրեն վաղը այդ պաշտոնից հեռացնելու որոշում կլինի՞, թե՞ ոչ:
 
Ամբողջ խնդիրն այն է, որ դա հենց այդպես է, այսինքն, մարդն ասում է այն, ինչ կա՝ կորոշեն, կլինի պատգամավոր, կորոշեն՝ չի լինի պատգամավոր: Խորհրդարանական կառավարմամբ երկրի ամբողջ թշվառությունը»: