Տեսակետ

Ոչ թե գերդաստանով հանդերձ արտագաղթելու փող «ոռնա». Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Սոցիալական մեդիայում ինչ-որ նախաձեռնող խումբ առաջարկում է 120 հազար ստորագրություն հավաքել, դիմել չգիտեմ՝ ում, որ նա Իլհամից Ալիեւից յուրաքանչյուր բռնատեղահանվածի համար 1 միլիոն դոլար բռնագանձի, որպեսզի արցախցիները գնան եւ այլ երկրում նոր կյանք սկսեն:

Նախ, Ալիեւը մեկ լումա էլ չի վճարի, որովհետեւ մինչ այդ Արցախի մի քանի քաղաքական ուժեր, նախկին համայնքապետեր պաշտոնապես հայտարարել են, որ ազատությունը նախընտրել են հայրենիքից:

Երկրորդ, հայրենիքին գին նշանակելն արդեն իսկ ուրացություն է, իսկ ուրացողը միայն մարմնի հայտնի հատվածին շատ հայտնի հարվածի է արժանի:  

Ի վերջո, որքանո՞վ է բարոյական՝ գալ, Հայաստանում ապաստան գտնել եւ երեք միլիոն մարդու երեսին թքել, թե՝ փող լինի, հաջորդ օրը կլքեմ էս երկիրը: Էս երկիրը, պարոն անասուն, քեզ համար արյուն է թափել, գոնե քրտինքով վարձահատույց լինելու տարրական պարտավորվածություն ունեցիր:

Ոչ թե գերդաստանով հանդերձ արտագաղթելու փող ոռնա»: