Տեսակետ

«Քերոբյանի պաշտոնանկությունը «արևմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է». Բադալյան

«Քերոբյանի պաշտոնանկությունը «արևմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է». Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեծ հավանականությամբ կգերիշխի կարծիքը, որ Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը կապված է աղմկոտ կոռուպցիոն գործի հետ: Եվ գուցե այդպես է, ինքս չունեմ որևէ տեղեկություն՝ այդ տարբերակը պնդելու կամ հերքելու համար:

Բայց, ես ունեմ իմ կարծիքը, ըստ որի, Քերոբյանի պաշտոնանկությունը «արևմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է: Խիստ հատկանշական է, որ այդ պաշտոնանկությունը տեղի է ունենում Բրյուսելում Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի հերթական նիստից հետո: 

Առիթ ունեցել եմ ասելու՝ չնայած Հայաստանի հասցեին շռայլվող ականջահաճո հայտարարություններին, արևմտյան գործընկերները պաշտոնական Երևանից անընդհատ «երդում» և «զոհաբերություն» են պահանջելու, թե ուղղակի, թե հայաստանյան որոշ նշանային շրջանակների միջոցով: Պարզապես պետք էր հետևել, թե ինչ շրջանակներ էին «ինքնանպատակ» թիրախավորում Քերոբյանին տևական ժամանակ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական