«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է.
«Քանի որ մեքենայիս հրկիզման մասով շատ եք հարցնում, ասեմ.
1. Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել),
2. Մեքենաս ԿԱՍԿՈ ապահովագրություն ունի, այրվել է միայն թափարգելը, գույքային վնասը ինձ չի անհանգստացնում,
3. Այո, հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայինների կոռուպցիոն շրջանակներ, որոնց վերջերս ցավեցնելու առիթներ ունեցել ենք, և որոնք փորձում են նման բարքեր բերել Հայաստան («Սիվիլնեթի» ծեծված լրագրողը վկա),
4. Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց ոստիկանությունը գտնի»։