Տեսակետ

Անահիտ աստվածուհուն Հայաստանում վաղուց էինք սպասում. Ալեն Սիմոնյան

Անահիտ աստվածուհուն Հայաստանում վաղուց էինք սպասում. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Այսօր հայտնի դարձավ, որ 2024 թվականի սեպտեմբերին Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց իրականություն դարձնել երկար ժամանակ քննարկված այս նախաձեռնությունը:Անահիտ աստվածուհուն Հայաստանում վաղուց էինք սպասում»։

Հիշեցնենք, որ այօսր Զբոսաշրջության կոմիտեից հայտնել են, որ Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական