Տեսակետ

Դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նրանք, ովքեր անխնա քննադատում են. Անդրեասյան

Դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նրանք, ովքեր անխնա քննադատում են. Անդրեասյան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մի լավ բան #7
Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, ովքեր անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել:

Չնայած դատական իշխանության վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ, իսկ երբեմն հանցավոր հարձակումներին` դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք: Երբ սխալ եք, պարտվելու եք` ի հեճուկս ձեր բոլոր շանտաժների: Երբ սխալ է դատավորը, բողոքարկելու եք, և ուղղվելու է այդ սխալը, կամ դատավորի գործը հասնելու է ԲԴԽ: 
Շարունակեք քննադատել և օգտվել դատական համակարգի ակնհայտորեն բարելավվող ծառայություններից»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական