Տեսակետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են բավականին զգայուն հարցեր. Հակոբ Բադալյան

Հանդիպման ընթացքում քննարկվել են բավականին զգայուն հարցեր. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինի կեցավայրում աշխատանքային ընթրիքի շրջանակում տեղի է ունեցել դեսպանի ու Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ քննարկվել են հայ-ամերիկյան գործակցությանը, ռեգիոնալ անվտանգությանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Ամենաուշագրավը, սակայն, առաջին հերթին, հանդիպման ձևաչափն է: Օրինակ, ինչու՞ աշխատանքային ընթրիք դեսպանի կեցավայրում, այլ ոչ՝ պաշտոնական հանդիպում ՊՆ-ում: Հակված եմ կարծել, որ բուն խնդիրը եղել է հենց այլ, ըստ էության, ամերիկյան կողմի համար առավելագույնս վստահելի տարածքում զրույց կազմակերպելը: Սա, թերևս, նշանակում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բավականին զգայուն հարցեր: Դրանք, ըստ իս, վերաբերում են ռեգիոնալ իրավիճակին, որը մտնում է տուրբուլենտության նոր շրջափուլ՝ էապես պայմանավորված մերձավորարևելյան գոտում առկա իրողություններով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական