Տեսակետ

«Ալիևին ի՞նչ եք հուշում»․ Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այս որոշակի շրջանակներից, որ գրում եք, թե Անկախության հռչակագրով և սահմանադրությամբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ի՞նչ եք ուզում ասել, Ալիևին ի՞նչ եք հուշում կամ նրան ինչո՞ւ եք կրկնում՝ մեկ: Երկրորդ, ենթադրենք առաջին նախագահն էր ԼՂ-ն «տեսնում Ադրբեջանի կազմում»՝ 1995թ. սահմանադրական հանրաքվեն ու ԱԺ ընտրությունները միայն ՀՀ տարածքում կազմակերպեց, հաջորդներն ինչո՞ւ հետևեցին էդ «վատ օրինակին»: Երրորդ, ապրիլյան քառօրյայից հետո շատ լուրջ քննարկվում էր Հայաստան-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու հարցը, ոմանք նույնիսկ վստահեցնում էին, որ պայմանագիրը պատրաստ է, ահա-ահա կստորագրվի, բա ի՞նչ եղավ:

Էն ժամանակ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորը չէ՞ր: Հիմա, ղարաբաղցու ասած՝ բանը բանից անցած, դուք համահայկական օրակարգից եք խոսում: Ինչո՞ւ: Որովհետև Ալիևն ասում է՝ Հայաստանում ռևանշիստական ուժեր կա՞ն: Ի վերջո, նույնիսկ որսորդը որսի գնալուց առաջ էդ մասին ոչ մեկին բան չի ասում, դուք էդ ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել: Երկու տարի Ստեփանակերտ-Բաքու որևէ երկխոսությունն էիք «դավաճանություն» որակում, վերջն ինչի՞ հասանք»: