Տեսակետ

Սա թեև արդար, բայց բավականին ծախսատար որոշում է. Հայկազ Ֆանյան

Սա թեև արդար, բայց բավականին ծախսատար որոշում է. Հայկազ Ֆանյան

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Այս օրերին մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, որը, կարծես, պատշաճ չի լուսաբանվում մամուլի կողմից։ Խոսքը ԼՂՀ կառավարության, իրավաբանական և ֆիզ․ անձանց՝ ՀՀ ֆինանսաբանկային համակարգին ունեցած պարտավորությունների մասնակի ստանձնումն է ՀՀ կառավարության կողմից։

Պարզ ասած՝ ԼՂՀ  կառավարությունը, իրավաբանական և ֆիզ․ անձինք ՀՀ ֆինանսաբանկային համակարգին վարկերի և պարտատոմսերի տեսքով պարտք են 315 մլրդ դրամ, որից 268 մլրդ դրամը բաժին է ընկնում ԼՂՀ կառավարությանը և նրա ստեղծած հիմնադրամներին։

Որոշվել է այս պարտքը 30%/70% հարաբերությամբ բաժանել առևտրային բանկերի և ՀՀ կառավարության միջև, ինչի նպատակով, նախատեսվում է, 225 մլրդ դրամի գանձապետական պարտատոմս պիտի թողարկվի։ Սա թեև արդար, բայց բավականին ծախսատար որոշում է, ինչը կհանգեցնի ՀՀ կառավարության պարտքի կտրուկ աճի՝ 5.2%-ով»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական