Տեսակետ

Բոլոր դպրոցները մինչև 2026թ. նոր մարզադահլիճ կունենան. Սիսակ Գաբրիելյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մինչև տարեվերջ ևս 23 դպրոց այսպես գունավոր, գեղեցիկ, ժամանակակից ու նոր կառուցված կամ վերակառուցված մարզադահլիճ կունենա։ Սիրելի աշակերտներ, ուզում եմ՝ խնամքով, բայց, միաժամանակ, առանց ափսոսալու օգտվեք այս դահլիճներից ու գույքից:

Ցավոք, ունեցել և դեռ ունենք դպրոցներ, որտեղ չկան առաջին հայացքից գուցե շքեղ թվացող, բայց իրականում առողջ ապրելակերպի ու կրթության համար պարտադիր համարվող նման ենթակառուցվածքներ։ 

Աշխատող, օրինապահ և հարկ վճարող հարգելի համաքաղաքացիներ, ձեր վճարած հարկերով կառավարությունը մտադիր է մինչև 2026թ. մեր բոլոր դպրոցների համար վերջնականապես փակել այս էջը։ Քանի որ տարբեր համայնքներից պարբերաբար ստանում ենք նամակներ, առաջիկայում կփորձեմ քարտեզների վրա վիզուալ ցուցադրել հերթի մեջ գտնվող դպրոցների ցանկը, շինարարության մեկնարկի և ավարտի ժամկետները։

Ի դեպ, այս ծրագիրը կապ չունի նոր 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու կամ վերակառուցելու հետ․ դրանց կատարողականի մասին կանդրադառնամ հաջորդիվ»։