Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.81

RUB4.31

Երևան 10 ℃

Рус Eng

Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ, ես եկել եմ ձեզ ասելու` եկել է ձեր ժամանակը ...

Սոցցանցեր

5 Դեկտեմբերի 2023, 12:35

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ, մեր թիմն այսօր ստանձնեց համայնքի կառավարումը։ 2022թ. սեպտեմբերին ես ձեզ խոստում եմ տվել. այդ խոստումը չեմ մոռացել։ Մեր երազանքների Ալավերդի համայնքը քայլ առ քայլ կերտելու ենք։ Չկասկածեք։

Շնորհակալ եմ 6557 քաղաքացիներին, ովքեր մեզ տվեցին իրենց վստահության քվեն։ Մեզ չընտրած մեր սիրելի բնակիչներին կփորձենք հակառակն ապացուցել արված աշխատանքով։

Սարահարթի ու Հաղպատի ճանապարհները, զինվորների և կարիքավորների համար կառուցած տները, Թեղուտի 1200 աշխատատեղը, Հագվու դպրոցն ու կառուցած 4 ֆուտբոլի խաղադաշտերը, տասնյակ վիրահատությունների համար հայթայթած գումարներն ու սոցիալական ծրագրերը վկա։

Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց ես դա չեմ անի, քանի որ այն պետք է լրացվի կատարվելիք նոր աշխատանքով, նոր արդյունքով։
Ալավերդի համայնքի սիրելի բնակիչներ, ես եկել եմ ձեզ ասելու` եկել է ձեր ժամանակը»...

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում