Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան 2 ℃

Рус Eng

Հասել ենք նրան, որ Պուշկին ենք արդարացրել

Սոցցանցեր

15 Նոյեմբերի, 22:55

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Գրականագիտական կոչվող քանի՞ տող է գրվել և Թումանյանին համեմատել Պուշկինի, Չարենցին՝ Մայակովսկու, Սասունցի Դավթին՝ Մուրոմցի Իլյայի հետ: Հայ գրականագետը հայ գրողի մասին գրելիս պարտադիր մեջբերել է Բախտինին: Հասել ենք նրան, որ Պուշկին ենք արդարացրել, թե «դու ճորտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես» բնութագրումը հեղինակային խոսք չէ, լեռնական հերոսն է այդպես ասում: Իսկ լեռնականի կերպարը, նրա խոսքը Պուշկինը չի՞ ստեղծել: Գրական կերպարը հեղինակից առանձին-անջատ գոյությո՞ւն է:

Ռուսաստանը Պարսկաստանից տարածք է գրավել, կայսրության սահմաններն ընդլայնել, մենք անունը դրել ենք «Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվեց»: Իսկ որ Հայկական մարզը գոյություն է ունեցել ընդամենը տասը տարի և կովկասյան թաթարների ապստամբության սպառնալիքով վերացվել՝ այդ մասին ոչինչ չենք խոսել:

Ա՜հ, մի քանաքեռցի Խաչեր էր էլի, անհետ կորավ... Մի Չարենց է էլի, թող գերեզման չունենա... Իսկ թե ինչո՞ւ է Չարենցը «Դեպի լյառը Մասիս» պոեմ գրել, Բակունցը՝ «Խաչատուր Աբովյան» վեպ՝ ոչ մեկն այդ մասին չի խոսել: Տաբու է: Վահան Տերյանը 1916թ -ին է հասկացել, որ հայ ժողովուրդը խաբված է: Մենք 21-րդ դարի երրորդ տասնամյակում Իսրայել Օրի ենք խաղացնում դեռ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը