Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը առաջիկա ասուլիսում կներկայացնի մայրաքաղաքում ամանորյա աշխատանքները։
«Հարգելի գործընկերներ, նոյեմբերի 16-ին, ժամը՝ 10:30-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն մայրաքաղաքում մեկնարկած ամանորյա տոնական ձևավորման ու գեղարվեստական լուսավորման աշխատանքները»,- ասվում է գրառման մեջ։