Տեսակետ

Մարդ տեսնում է «խորհրդավոր ճաշի» հավաքվող Արցախի որոշ նախկին պաշտոնյաների լայնաժպիտ դեմքերն ու ապշում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մարդ տեսնում է «Մարիոթ»-ում «խորհրդավոր ճաշի» հավաքվող Արցախի որոշ նախկին պաշտոնյաների լայնաժպիտ դեմքերն ու ապշում․ ինչի՞ց եք գոհ, պարոնայք: Փախստական ժողովուրդը՝ Մեղրիից Բագրատաշեն, Էջմիածնից մինչև Վայքի Խաչիկ գյուղ ցրված, օրվա հացի ու չորս մերկ պատերի մեջ մի սեղան-աթոռ ունենալու հոգսի մեջ է, դուք ի՞նչ եք քննարկելու, որ լրագրողներին գոհունակություն եք փոխանցում․ հարցնելն ամոթ չլինի»: