Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2024 թվականի պետական բյուջեի ծախսային մասը կգերազանցի 3 տրիլիոն դրամը (մոտ 7.5 միլիարդ դոլար): 2023 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ հաջորդ տարվա բյուջետային ծախսերն ավելացել են 426.5 մլրդ դրամով: ԱԺ-ում մեկնարկել են 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները»։