Տեսակետ

«Կարող եմ երկու նախկին պաշտոնյայի անուն տալ, ովքեր Ստեփանակերտի իրենց բնակարանը վաճառել են պետությանը»․ Աթանեսյան

«Կարող եմ երկու նախկին պաշտոնյայի անուն տալ, ովքեր Ստեփանակերտի իրենց բնակարանը վաճառել են պետությանը»․ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արցախի տեղեկատվական շտաբը չգիտի՞, որ իր ոչ մի խոսքի անցյալ տարի սկսված շրջափակումից ի վեր այլևս հավատացող չկա: Հիմա էլ ասում է՝ բնակարաններ գնելու և ֆիանսական միջոցներ փոշիացնելու մասին լուրերը կեղծ են, Սամվել Շահրամանյանը հանդես կգա հայտարարությամբ: Հանդես կգա՝ կլսենք, կիմանանք, ի՞նչ եք, ղարաբաղցու ասած, առաջկտրուկ անում:

Հ.Գ. Բնակարանային կոմիտեի արխիվը կա՞: Եթե՝ այո, բացեք: Եթե՝ ոչ, ցանկացած հերքում ի՞նչ արժեք ունի:

Հ.Հ.Գ. Հարկ եղած դեպքում կարող եմ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյայի անուն տալ, ովքեր Ստեփանակերտի իրենց, ի դեպ՝ նույն կառավարությունից անհատույց ստացած, երեք սենյականոց բնակարանը Բնակարանային կոմիտեի միջոցով վաճառել են պետությանը:

Թե բա՝ մի հավատացեք կեղծ լուրերին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական