ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ արդեն գործարկվել է ԼՂ ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը, որի միջոցով մի քանի ժամվա ընթացքում դիմել են 36 ուսուցիչ։
«Երեկ երեկոյան գործարկեցինք ԼՂ ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։ Գործարկման պահին 1422 թափուր տեղ ունեինք։ Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար և ընտրել է իրեն հարմար աշխատավայրը»,- ասվում է նախարարի գրառման մեջ։