Տեսակետ

«Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գերազանցում է 4.7 մլրդ դոլարը»․ Հայկազ Ֆանյան

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինձ թվում է՝ մենք ապրում ենք Տիգրան Սարգսյանի երազների Հայաստանում՝ Կովկասյան Շվեյցարիայում  

Այսպես, 2022թ․ սեպտեմբերից 2023թ․ օգոստոս ամիսներին Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգով ֆիզիկական անձանց իրականացված դրամական փոխանցումների ծավալը գերազանցում է 4.7 մլրդ դոլարը, ինչը գրեթե հավասար է Վրաստան, Ղազախստան և Ղրղզստան կատարած փոխանցումների հանրագումարին»։