Տեսակետ

Իրանին «փրկիչ» դիտելուց զատ, վատ չէր լինի դիտարկել նաև «պատժիչ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իրանի ԱԽ քարտուղարը, Թեհրանում ընդունելով Հայաստանի ԱԽ քարտուղարին, ասում է, որ Կովկասում  տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն կհանգեցնի անվտանգության բացակայության, անկայունության եւ ճգնաժամի խորացման: Սա գործնականում ուղիղ զգուշացում է Հայաստանին՝ չանել քայլեր, որոնք կփոխեն «ռեգիոնի աշխարհաքաղաքականությունը»:

Իրանին «փրկիչ» դիտելուց զատ, մեղմ ասած, վատ չէր լինի դիտարկել նաեւ «պատժիչ»՝ անելով անհրաժեշտ հետևություններ հենց այդ առնչությամբ: Սա ամենևին վախի մասին չէ, այլ քաղաքական տգիտություն և արկածախնդրություն չանելու»: