Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Կոռնիձորի գրանցման կետում մարդկանց էլ չեն կանգնեցնում, ինչի արդյունքում բավականին թեթևացել են խցանումները։
«Ավտոստոպով Երևանից հասա քաղաք Գորիս։ Այնտեղից լուսաբացին ճանապրհվեցի դեպի Կոռնիձոր, որտեղ շարունակում են գալ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Առավոտվանից Կոռնիձորի գրանցման կետում մարդկանց էլ չեն կանգնեցնում, ինչի արդյունքում բավականին թեթևացել են խցանումները։ Եթե երկու օր առաջ մարդիկ 2 ժամվա ճանապարհը անցնում էին 32 ժամում, հիմա արդեն 24 ժամում մարդիկ տեղ են հասնում։
Կոռնիձորի անցակետում աշխատող ոստիկանները մարդկանց ուղղորդում են դեպի Գորիսի և վայքի գրանցման կետեր, որտեղից էլ նրանց համար փորձում են գտնել կացարաններ։
Ըստ վերջին տվյալների այս պահին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախից Հայաստան է տեղափոխվել 66.500 ից ավել քաղաքացի»,- ասվում է Դավիթ Ղահրամանյանի գրառման մեջ։
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի.