Տեսակետ

«Այլևս մարդ կա՞, որ կասի «չնեռվայնացնենք Կրեմլին»». Դանիել Իոաննիսյան

«Այլևս մարդ կա՞, որ կասի «չնեռվայնացնենք Կրեմլին»». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՌԴ ԱԳՆ-ն բառացի հայտարարում է, որ, դու մի ասա, Պուտինը, Ալիևը ու Փաշինյանը 2020-ի նոյեմբերին «ջենտլմենական» պայմանավորվածություն ունեին Արցախի կարգավիճակը ապագա սերունդներին թողնելու և, պարզվում է, այդ պայմանավորվածությունը խախտել է Փաշինյանը:

Եթե նման պայմանավորվածություն եղել է, ապա այն հաշված օրեր անց հենց Պուտինն է խախտել՝ հայտարարելով, որ Արցախը Ադրբեջանի մաս է... Իսկ Ալիևը քանի անգամ է դա հայտարարել՝ անգամ հաշվել չի լինի:

ՌԴ ԱԳՆ-ն նաև ակնհայտորեն փորձում է խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հետևելով ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրիյ Մեդվեդևի ու կրեմլյան քարոզչամեքենայի օրինակին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Մոսկվան փորձում է Հայաստանում տապալել Սահմանադրական կարգը:

Այլևս, հույսով եմ, բոլորին ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ սիլի-բիլի անել չի ստացվելու: Պետք է անհապաղ, որպես պետականության ու անկախության սպառնալիք, անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները և դուրս հրավիրել 102-րդ ռազմակայանը:

Հաջորդիվ անհրաժեշտ է սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆորմալ գործընթացը (փաստացի վաղուց ՀԱՊԿ-ում չենք), իսկ «Զվարթնոց» օդակայանի, իրանական ու թուրքական սահմանների հսկողությունը ՌԴ ԱԴԾ-ից փոխանցել ՀՀ սահմանապահներին:

Հ.Գ. Եթե կառավարությունը ուզում է, որ անկախացման հարցում լինի հանրային աջակցություն, ապա պետք է խոսքից անցնի հանրության համար տեսանելի գործի»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական