ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հատկապես այս օրերին շատ են թիրախավորվում Արցախի մեր հայրենակիցները։ Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում, որ արցախցու հույզերի, զրկանքների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքող, ժամանակին Արցախի, այնուհետև Հայաստանի հաշվին հարստացած, բանակի ու անվտանգության զարգացման հաշվին իրենց նեղ շրջապատների բարեկեցությունն ապահոված մի խմբակի և իր արբանյակների ապապետական գործողությունների պատճառով լարվածություն չառաջանա մեր հայրենակիցների նկատմամբ։
Այսօր հարյուրավոր երեխաներ, քույրեր, եղբայրներ, տատիկներ ու պապիկներ նախընտրում են լքել իրենց տներն ու գալ Հայաստան։ Պետությունն աջակցում է կացարանով, սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով՝ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նրանք վերոհիշյալ նույն խմբակի գործունեության տուժածներն են։
։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ ուշադիր լինել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, շրջապատել նրանց սիրով ու հոգատարությամբ»։