ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ-Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դատապարտելի է այս իրավիճակում ցանկացած ներքաղաքական օրակարգ, որը համախմբման փոխարեն պառակտում է բոլորիս։
Հայաստանի Հանրապետության պետականությունը, ժողովրդավարությունը պետք է անսասան մնան։ Իսկ որոշ շրջանակների փորձերը` երկիրը ապակայունացնելու ու որպես մանրադրամ արտաքին հովանավորներին հանձնելու, պետք է մերժվեն և արժանանան իրավապահ համակարգի ու մեր հասարակության կոշտ արձագանքին։
ՀԳ: Ճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են»։