Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է British Petroleum (BP)-ի խորհրդի ներկայացուցիչ Հելգե Լունդին։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ BP-ն հետաքրքրված է Ադրբեջանի նավթի, գազի և էներգետիկայի ոլորտներում ապագա նախագծերով, քննարկվել են նոր ներդրումների հնարավորությունները։
Լունդը նշել է, որ BP-ն շահագրգռված և հաստատակամ է համագործակցել SOCAR-ի հետ՝ վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացման հարցում։