Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․
«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը՝ լռեցնել իրենց զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծումներ գտնելու համար», - ասել է Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա խոսքի ժամանակ: