ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի քաղաքացիներ, ձեր քվեն մեզ համար օրենք է։
Ընտրությունների արդարության և օրինականության ապահովումը՝ ինքնություն։
Շնորհակալ ենք ձեր տված քվեի համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է ստացած ձայների քանակով ու դա ի հեճուկս ընտրություններից մոտ մեկ տարի առաջ սկսած և այս օրերին իր կուլմինացիային հասած աներևակայելի մասշտաբների հակաքարոզչության, ստի, կեղծիքի։ Այժմ պետք է սպասել ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը։
Բայց միշտ հիշեք, որ մենք ձեր առաջ կանգնել ենք և կանգնելու ենք բաց ճակատով, որովհետև մենք մեր երկու ձեռքն էլ կկտրենք, բայց ընտրություն չենք կեղծի»։