«Ռուսաստանը շարունակում է շփումները Ղարաբաղի հարցով և երկու կողմերին զսպվածության կոչ անում». Պեսկով
Միջազգային
14 Սեպտեմբերի, 15:23
«Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ, շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ և երկու կողմերին զսպվածության կոչ անում», - այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և որոշ ոլորտներում նույնիսկ աճի միտում ունի: Չնայած ամեն ինչին՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր: Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, կոչ ենք անում երկուստեք զսպվածություն դրսևորել և գործել երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով՝ հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,- հայտարարել է Պեսկովը։
Հետևեք մեզ Telegram-ում