Տեսակետ

Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա. հաշվարկման ձևը չի փոխվում. նախարար

ՀՀ ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ զինղեկների աշխատավարձը չի նվազել։

«Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա. հաշվարկման ձևը չի փոխվում։ Թեմատիկ պլանների մասով կարգով սկզբնապես տրված կառուցվածքից դուրս որևէ բան չի պահանջվի։ Վաղը կլինի համապատասխան պարզաբանումը։ Չափորոշչի ներդրման մասով այլ հարցեր ունենալու դեպքում խնդրում եմ դիմեք նախարարություն»,- ասվում է նախարարի գրառման մեջ։