Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է»
«Հաշվի առնելով, թե ինչ «կերպարներ» են եկել֊անցել «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ, անգամ մեկ գրամ վստահություն չունեմ էդ ուժի նկատմամբ։ Ցավում եմ, որ Հայկը հենց էդ ուժն է ներկայացնում։
Որքան էլ համակրում եմ Հայկին, հաստատ չեմ ցանկանա, որ Հայկի դիմակի ետևում ինչ֊որ անհասկանալի ուժ գրավի Երևանի ավագանին։ Նկատենք, որ մենք անձ չենք ընտրելու, այլ կուսակցություն՝ ավագանի, որն էլ առաջադրելու և ընտրելու է քաղաքապետ»։