Տեսակետ

Վարդանյանի մանր խուլիգանությունը. Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երևանի ընտրություններում «քաղաքական ուժերից» մեկին աջակցած Ռուբեն Վարդանյանը երեկ մանր  խուլիգանությամբ փորձեց հայ ժողովրդին հիմարացնել, ինչպես հետևողականորեն անում են իր հովանավորած հայաստանյան վարձու  «քաղաքական ուժի» կաղկանձող ներկայացուցիչները: 

Պարզվում է՝ Լիխտենշտեյնի արքայազն Մայքլ/Միխայելը, որին վկայաբերեց Ռուբեն Վարդանյանը, գահը/թագը ժառանգողների հերթում 40-րդն է։ 
Նրա 39 եղբայրները, քույրերն ու զարմիկները պիտի հրաժեշտ տան իրենց երկրավոր կյանքին կամ հրաժարվեն գահից, որ այն անձը, ում մասին այդքան խրոխտ ազդարարում էր Ռուբեն Վարդանյանը, միապետ դառնա: 

Ձեզ բոլորիդ ոչ թե ճոպանուղի է պետք, այլ ուղեղ...
Ձեր Լավրովի ասած՝ дебилы бл...»։