Տեսակետ

Լավրովի մի պլանը մերժել ենք, ի՞նչ ենք ստացել. Վահրամ Աթանեսյան

ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ոչ Լավրովը, որ Բլինքենը չեն նստելու, մեզ համար Արցախի անկախության պլան չեն գրելու: Դա անցյալ կորուսյալ է:

Նույնիսկ ամենահարազատ մարդու, էս դեպքին հարմարը՝ հոր դիակը հողին է հանձնվում: Հետո ընտանեկան խորհրրդի են նստում՝ որոշելու, թե ի՞նչ և ինչպե՞ս են անելու, որպեսզի նա անհիշատակ չմնա, տունը չփլուզվի, եղբայրները չգժտվեն:

Մի՞թե դժվար է հասկանալ, որ անցնող ամեն օր Արցախը գլորում է անդունդ: Կարո՞ղ ենք կասեցնել՝ եկեք մի հայտարարի գանք: Երկնքից մանանա չի թափվելու: Լավրովն ինչ-որ «սկզբունքներ և պարամետրե՞ր« է մշակել՝ խորքով ուսումնասիրեք, խոր-քո՜վ:

Լավրովը մեզ բան է հուշել՝ վերնագրում հատուկ ընդգծելով, որ խոսքը նախկին ԼՂԻՄ հայ բնակչության մասին է, նրա իրավունքների:

Լավրովի մի պլանը մերժել ենք, ի՞նչ ենք ստացել:

Լաչինի միջանցքի սկզբնամասում սկաներ տեղադրելու առաջարկը մերժել ենք, ի՞նչ ենք ստացել: Ադրբեջանական անցակետով արցախցիների ելումուտը արգելել ենք, ի՞նչ ենք ստացել... Մնացածը շա՜տ ցավոտ է ասել»: