ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը համոզված է, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը և Անդրկովկասում տնտեսական ու նյութատեխնիկական կապերի ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի կայուն զարգացմանը․
«Մենք հետևողականորեն կողմ ենք Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակմանը: Երեք առաջնորդների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի պայմանավորվածությունների համաձայն, համոզված եմ, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի կայուն տնտեսական տարածաշրջանի զարգացումը»,- ասել է Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Բացի այդ, ըստ նրա, դա կամրապնդի շփումները տարածաշրջանում ապրող մարդկանց միջև։