Բաքվում հանդիպել են Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, Թեհրանի, Բաքվի և Մոսկվայի համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վերջին զարգացումները։
Ըստ Iran Press գործակալության՝ Միխայիլ Եվդոկիմովը և Աբբաս Մուսավին հատուկ ուշադրություն են դարձրել մերձկասպյան հինգ երկրների միջև տնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը։