«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե Երևան-Գյումրի ճանապարհը մի 10 տարի է՝ կառուցվում է, բայց դեռևս բաժանարար գոտի չունի,
Եթե ՆԳՆ-ն չունի ռազմավարական պատկերացում՝ ինչպես իջեցնել ճանապարհային մահացությունը,
Եթե միջքաղաքային միկրոավտոբուսները վերակահավորվում են այնպես, որ նստարանները նորմալ չեն ֆիքսվում,
Եթե միկրոավտոբուսներում (անգամ բնակավայրից դուրս) որևէ մեկը չի ամրակայվում, ապա ունենալու ենք շատ զոհեր։ ԵԽ տարածքում մենք ճանապարհային զոհերի տոկոսով բացարձակ առաջատարն ենք։
Հ.Գ. Ամեն վթար ունենում է մեղավոր վարորդ(ներ)։ Իսկ ենթակառուցվածքների ու երթևեկության անվտանգության պատասխանատու մարմինները մեղքի բաժին չունե՞ն։ Գնել Սանոսյանը ճանապարհային անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների տխուր վիճակի մասով ասելիք չունի՞։ Վահե Ղազարյանը ճանապարհային երթևեկության անվտանգության քաղաքականության բացակայության մասով ասելիք չունի՞»։