Տեսակետ

«Պարգևավճարների» սկավառակը փչացել է. փոխե՛ք. Թունյան

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ընթացիկ տարում պատգամավորների «ստացած» պարգևավճարների թեմային։

«2023թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 10-ը՝ յոթուկես ամսվա ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են ԶՐՈ ԴՐԱՄ պարգևավճար: Որքա՞ն կարելի է մատի փաթաթան սարքել և շահարկել այս թեման:

Հասկացա՛նք, ուզում եք ամեն գնով մարդկանց վատ տրամադրել մեր դեմ, բայց չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է: Փոխե՛ք»,- այս մասին Թունյանը գրել է իր «ֆեյսբուքի» էջում։