Տեսակետ

Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք. Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

Այս կապակցությամբ Անդրանիկ Թևանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հարգելի՛ ընկերներ

Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։

Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։

Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։  

Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։

Միացի՛ր, որ փոխենք»։