Տեսակետ

Լաչինի միջանցքն ուժով բացելու կարողություն ունեցող որևէ մեկը դրա մասին չի ազդարարում մայրաքաղաքի հրապարակում. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լաչինի միջանցքն ուժով բացելու կարողություն ունեցող որևէ մեկը դրա մասին չի ազդարարում մայրաքաղաքի հրապարակում և, առհասարակ, ոչ մի տեղ, բացի Լաչինի միջանցքից՝ այն ուժով բացելուց հետո:

Մնացյալը, ներեցեք, բայց թատերական բեմականացումներ են, որ կամ քաղաքական լրջմտության, գրագիտության և ռազմավարական մտածողության բացակայության հետևանք են, որի պատճառով մասնակիցները չեն էլ պատկերացնում, թե ինչ հակառակ էֆեկտ կարող են թողնել այդ ներկայացումները, կամ հենց այդօրինակ էֆեկտ ստանալու մտածված գործողություն, որի մասնակիցների զգալի մասն, իհարկե, կարող է ունենալ անկեղծ մղումներ և չունենալ պատկերացում այդ իրական նպատակների մասին»: